Լավրովն ու Քլինթոնը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին

Լավրովն ու Քլինթոնը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին PanARMENIAN.Net - Մարտի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների զարգացմանն ուղղված համալիր ջանքերը: Հատուկ ուշադրության են արժանացել ռուս-ամերիկյան նախագահական հանձնաժողովի աշխատանքների ինտենսիֆիկացումը, ռուս-ամերիկյան համագործակցության գործնական նախագծերում դրանց կիրառումը:



Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները նշել են Ժնեւում ՌՀԶ-ի կրճատման մասին նոր պայմանագրի վերաբերյալ երկկողմանի բանակցությունների գործընթացում նկատելի հաջողությունները եւ քննարկել են այդ պայամանագիրը ստորագրման փուլին հասցնող վերջնական նախագծին վերաբերող հարցեր:



Ծավալվել է քննարկում միջազգային այլ հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, երկու կողմերն էլ հաստատել են իրենց շահագրգռությունը Աֆղանստանում կայունություն հաստատելու եւ աֆղանական թմրավտանգը կանխելու ուղղությամբ ռուս-ամերիկյան համագործակցությունն ամրապնդելու գործում: Կարծիքներ են փոխանակել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---