ANCA. «Թուրքիան իր ժխտումով շարունակում է Հայոց ցեղասպանությունը»22 մարտի 2010 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական ազգային հանձնաժողովը (ANCA) հիասթափվել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի նկատողություններից, որոնցով նա փորձում է արդարացնել Թուրքիայի վարչապետի հայտարարությունն այն մասին, թե երկրից հնարավոր է վտարվեն Թուրքիայում աշխատող հայաստանցի 100.000 տարագիրները: Այս մասին ասվում է ANCA-ի հայտարարության մեջ: «Թուրքիայի վարչապետի սպառնալիքները հայերին վտարելու մասին ապացուցում են, որ Թուրքիան, չնայած Վաշինգտոնում իր դաշնակիցների ջանքերին, որոնք փորձում են սպիտակեցնել նրա պատմությունը, հավատարիմ է մնում այն դիրքորոշմանն ու նպատակներին, ինչը տանում է դեպի Հայոց ցեղասպանություն», - հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքերի համաձայն, Գորդոնն արդեն գլխավոր դերը կատարել է ԱՄՆ վարչակազմում «բերանը փակելու» Թուրքիայի քաղաքականությունն ապահովելու համար եւ վերջերս Կոնգրեսում իջել է ռեկորդային ամենացածր աստիճանին` դառնալով Էրդողանի անձնական պաշտպանը: «Մենք կոչ ենք անում ԱՄՆ նախագահին անմիջապես դատապարտել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի մեկնաբանությունները եւ հայտարարել, որ ԱՄՆ կառավարությունը ոչ մի դեպքում չի հաշտվի հայ ժողովրդի հանդեպ Թուրքիայի նոր սպառնալիքների հետ», - ընդգծել է Համբարյանը: Ավելի վաղ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը մեկնաբանել էր Թուրքիայի վարչապետի հայտարարությունը` մասնավորապես ասելով, որ «Իմ կարծիքով, վարչապետ Էրդողանը ցանկացել է միայն ընդգծել, որ Թուրքիայում ապրում է 100.000 անլեգալ հայ, սակայն ես չեմ կարծում, որ նա սպառնում էր նրանց երկրից վտարել»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |