Նախանշվեցին հայ-ուկրաինական համագործակցության ուղիները

Նախանշվեցին  հայ-ուկրաինական  համագործակցության  ուղիները PanARMENIAN.Net - Շարունակվում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Մոսկվա: Մարտի 26-ին կայացավ Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որն իր աշխատանքները սկսեց նեղ ձեւաչափով` պատվիրակությունների ղեկավարների եւ ԱՊՀ գործադիր քարտուղարի մասնակցությամբ, ապա նիստը շարունակեց պատվիրակությունների մասնկացությամբ:



Նիստի օրակարգը ներառում էր ԱՊՀ գործունեությանն առնչվող երկու տասնյակից ավելի հարցեր, այդ թվում` ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգի իրականացման, հումանիտար բնագավառում համագործակցության խթանման, անվտանգության եւ միգրացիոն քաղաքականության բնագավառներում փոխգորխակցության, իրավապահ մարմինների միջեւ համագործակցության ակտիվացման եւ մի շարք այլ հարցերը:



Նախարարները հավանության արժանացրեցին եւ ԱՊՀ պետությունների ղեկավարների հաստատմանը ներկայացրեցին Մեծ Հայրենական Պատերազմում Հաղթանակի 65-ամյակի առթիվ ընդունվելիք ուղերձի նախագիծը:



Նույն օրըԱՊՀ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշենկոյի հետ: Նախարար Նալբանդյանը նշեց, որ սերտ համագործակցության ակնկալիք ունի` երկու երկրների հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար:Նախարարները մտքերփոխանակեցինքաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտիընդլայնման, միջազգային կազմակերպություններում համագործակցության շուրջ:



Էդվարդ Նալբանդյաննու Կոնստանտին Գրիշենկոն մտքերփոխանակեցինտարածաշրջանային եւ միջազգային խնդիրների եւ դրանց կարգավորման ուղիների շուրջ, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:--ԼՀ--
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---