Անջեյ Կասպրշիկ. Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող «սառեցված» համարվել

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող «սառեցված» համարվել, իրականում սառեցված է միայն դրա լուծումը: Այդ մասին ԵԱՀԿ ամսագրին տված հարցազրույցում հայտնեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նրա խոսքով, բանակցային գործընթացն անցած տարվանից ավելի ինտենսիվ փուլ է թեւակոխել: «Միայն 2009 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները 6 անգամ հանդիպել են, երեք հանդիպումներ կայացել են ընդլայնված կազմով` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ»,- ասաց Կասպրշիկը` ավելացնելով, որ Ռուսաստանի նախագահի մասնակցությունը 2008թ. նոյեմբերին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից Մայնդորֆյան հռչակագրի ստորագրման արդյունքն է:



«Եթե հակամարտություն բռնկվի կամ էլ վերսկսվեն ռազմական գործողությունները, միջազգային հանրությունն էլ ավելի կներգրավվի խնդրի մեջ»,- նշեց Անջեյ Կասպրշիկը:



Մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք բանակցային գործընթացում գաղտնիության քաղաքականությունը վստահության ոլորտի ամրապնդման համար առանցքային տարր է հանդիսանում, Կասպրշիկն ասաց, որ գաղտնիությունը որոշիչ նշանակություն ունի ցանկացած նման գործընթացի համար: «Վստահության որոշակի տարրը հարկավոր է զարգացնել հենց այդ կերպ, որպեսզի տեխնիկական իմաստով միմյանց հետ պատերազմի վիճակում մնացող երկրների առաջնորդների միջեւ երկխոսությունը աջակցություն ստանա»,- նշեց նա` ավելացնելով, որ հրապարակայնությունը կարող է ձախողել տվյալ գործընթացը: «Այդ իսկ պատճառով երկու առաջնորդներն էլ խնդրել են, որպեսզի գործընթացն ամբողջությամբ գաղտնի լինի»,- ընդգծեց Կասպրշիկը:



Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը բռնություն իրականացրեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994 թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ-ում կազմավորվեց պաշտպանության բանակը, ստեղծվեց ԼՂՀ անվտանգության գոտի, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշքեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

ԵԱՀԿ Մինսկի խումբ: Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:



ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---