ԵԱՀԿ ՄԽ-ն հանդես է եկել Ղարաբաղի մասին հերթական հայտարարությամբ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես ասվում է. “ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ապրիլի 22-ին հանդիպել են Մոսկվայում, որպեսզի քննարկեն վերջին գործընթացները, այդ թվում նաև Մոսկվայում, Վաշինգտոնում և Բաքվում տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումները: Մենք կարծում ենք, որ այդ հանդիպումները նոր խթան են` Մադրիդյան սկզբունքների հիման վրա, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առաջընթացի համար”: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ղարաբաղի հարցով միջնորդները մայիսի սկզբին կուղևորվեն Վիեննա, որպեսզի ԵԱՀԿ-ին տեղեկացնեն արդյունքների մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---