Ժիրինովսկին ելույթ կունենա “Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ կատարված ոճրագործություն է” խորագրով հանրահավաքում23 ապրիլի 2010 - 14:06 AMT PanARMENIAN.Net - “Հայ-ռուսական համագործակցությունը” և “Ռուսաստանի հայերի միությունը” ապրիլի 24-ին համատեղ հանրահավք են կազմակերպում “Կրասնոպրեսնենսկայա զաստավա” հրապարակում “1905-1907թթ. հեղափոխության հերոսներին” հուշարձանի մոտ` “Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ կատարված ոճրագործություն է” խորագրով: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել “Ռուս-հայկական համագործակցություն” կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, հանրահավաքում հանդես կգան ՌԴ Պետդումայի փոխնախագահ, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, պատգամավորներ Մաքսիմ Միշչենկոն “Միասնական Ռուսաստան” խմբակցությունից, Կիրա Լուկյանովան “Արդար Ռուսաստան” խմբակցությունից, ազգային համայնքների, երիտասարդական շարժումների և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Ապրիլի 24-ին Մոսկվայում տեղի կունենա հանրահավք, որի պահանջը կլինի, որպեսզի Թուրքիան պաշտոնապես ճանաչի 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Հանրահավաքն արտոնված է Մոսկվայի քաղաքապետարանի կողմից: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |