Թաթուլ Մարգարյան. Հայ-թուրքական կարգավորման գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հաշվին

Թաթուլ Մարգարյան. Հայ-թուրքական կարգավորման գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հաշվին

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին ԱՄՆ Կոնգրեսի շենքում ԱՄՆ Կոնգրեսի հայանպաստ խմբի, Վաշինգտոնում ՀՀ դեսպանության և ամերիկահայ հասարակական կազմակերպությունների հովանու ներքո տեղի ուենցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արդեն ավանդական դարձած միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին և ելույթներով հանդես եկան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փըլոսին, Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավար Սթենի Հոյերը, հայանպաստ խմբի մի քանի տասնյակ անդամներ, Սենատի անդամներ, Հայ առաքելական եկեղեցու առաջնորդները: Ներկա էին ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարները, ցեղասպանության վերապրողներ, Վաշինգտոնի, ինչպես նաև ԱՄՆ տարբեր նահանգներից ժամանած հայ համայնքերի մոտ 400 ներկայացուցչներ, այդ թվում` դպրոցականների խմբեր Նյու Յորքից և Նյու Ջերսիից:

Ներկայացուցչիների պալատի խոսնակ Նենսի Փըլոսին իր ելույթում նշեց, որ ինքը 23 տարի առաջ Կոնգրեսի անդամ դառնալուց ի վեր, անդադար պայքար է մղել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը իրականություն դարձնելու համար և պատրաստ է շարունակել պայքարը այնքան ժամանակ միչև արդարությունը կհաղթի:

Դեսպան Մարգարյանն իր ելույթում, մասնավորապես, ասաց, որ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը յուրատեսակ փորձաքար դարձավ Թուրքիայի համար նորովի անդրադառնալու իր երկրի անցյալին հանուն խաղաղ ապագայի: Իրադարձությունները ցույց տվեցին ողջ միջազգային հանրությանը, որ Թուրքիան չունի այդ քաղաքական կամքն ու վճռականությունը և շարունակում է մնալ իր իսկ ժխտողականության պատանդը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին դեսպանը նշեց, որ Հայ-թուրքական կարգավորման գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հաշվին: Իր հերթին Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, որին շարունակելու է հետամուտ լինել Հայաստանը, միայն կնպաստի Հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---