EAFJD-ն ու Եվրոպայի հայ համայնքները հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին23 ապրիլի 2010 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ Եվրոպայի Հայկական Ֆեդերացիան (EAFJD) միանում է ողջ Եվրոպայի բոլոր ժողովրդավարական ուժերին ու հայ համայնքներին, որպեսզի հարգանքի տուրք մատուցի XX դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ մասին ասվում է EAFJD-ի` PanARMENIAN.Net ուղարկած հայտարարության մեջ: "Չնայած, որ տասնյակ խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը, թուրքական կառավարությունը շարունակում է հերքել այն: Մենք հայտարարում ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել այդ պատմական փաստը", - ասվում է Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայի հայտարարության մեջ: EAFJD-ն հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է կայանա միայն արդարության ու ճանաչման հռչակումից, ինչպես նաև Հայոց ցեղասպանության արդյունքում հայ ժողովրդին հասցված բարոյական ու նյութական վնասի հատուցումից հետո: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |