Փարիզում հայերը լայնամասշտաբ հանրահավաք են անցկացրել Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված24 ապրիլի 2010 - 23:18 AMT PanARMENIAN.Net - Փարիզում, Կոմիտասի հուշարձանի մոտ տեղի ունեցավ հանրահավաք, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին: PanARMENIAN.Net ի թղթակցին հանրահավաքի մասնակից Պետրոս Արմանդյանը հայտնել է, որ հանրահավաքին մասնակցել է 6000-7000 մարդ, հիմնականում Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչները: Հանրահավաքին մասնակցել է նաև համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ Շառլ Ազնավուրը և նրա իմպրեսարիո Լևոն Սայանը: Կոմիտասի արձանի մոտ ելույթ ունենալուց հետո ակտիվիստները ճանապարհվել են դեպի Թուրքիայի հյուպատոսություն: Այդտեղ ելույթ են ունեցել ՀՅԴ արևմտաեվրոպական բյուրոյի ղեկավար Մուրադ Փափազյանը, Կոմունիստական կուսակցության, Ֆրանսիայի նախագահի “Ազգային շարժման միություն” կուսակցության ներկայացուցիչներ, ինչպես նաև The California Courier թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը: Ակտիվիստները վանկարկել են “Թուրքիա, դու ցեղասպանություն ես իրականացրել”, “ Հայ ժողովուրդը արդարություն է պահանջում”, “Արձանագրություններին` ո’չ”: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |