ԱՄՆ հայերը խորապես հիասթափված են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու` Օբամայի անընդունակության մեջ24 ապրիլի 2010 - 23:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին չկարողացավ հարկ եղած ձևով ճանաչել Հայոց ցեղասպանությունը` օգտագործելով խուսափողական տերմինը մարդկության դեմ այդ հանցագործությունը բնորոշելու համար: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ուղարկված Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) հայտարարության մեջ: "Այսօր մենք միանում ենք Ամերիկայի և ողջ աշխարհի հայերին` արտահայտելով մեր խորը ցավն ու հիասթափությունը` կապված Հայոց ցեղասպանությունը դատապարտելու և զոհերի հիշատակը հարգելու` նախագահի անընդունակության հետ: Նախագահ Օբաման դժվար ընտրության հետ է բախվել` կատարել խոստումը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, կամ էլ մնալ Ցեղասպանության մասին ճշմարտության հերքման մեղսակիցը",- հայտնել է ANCA նախագահ Քեն Խաչիկյանը: Նա ափսոսանք է հայտնել, որ չնայած ԱՄՆ-ում և ողջ աշխարհում ցեղասպանությունների շարքի դադարեցմանն ուղղված բոլոր ջանքերին, Օբաման սխալ ընտրություն կատարեց: Դեռևս սենատոր լինելու տարիներին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացավ ճանաչել Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունը: Սակայն թե 2009 թվականին, և թե այս տարի ԱՄՆ հայ համայնքին հղված ուղերձում Բարաք Օբաման գերադասեց օգտագործել "Մեծ Եղեռն" տերմինը, այլ ոչ թե` "Հայոց ցեղասպանություն": Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |