Ուրուգվայի նախագահը մասնակցել է Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառմանը26 ապրիլի 2010 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան ապրիլի 24-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության 95 ամյակի կապակցությամբ Մոնտեվիդեոյում կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում Ուրուգվայի մայրաքաղաքի “Արմենիա” անունը կրող հրապարակում տեղադրվել է Հայաստանից բերված խաչքար: Երկրի նախագահը հրապարակ է ժամանել Հայ Առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արք. Գլնջյանի կողմից խաչքարի օծման ժամանակ և մոտ 25 րոպե մասնակցել է արարողությանը: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Ուրուգվայի կրթության և մշակույթի նախարար Ռիկարդո Էլրիխը և սպորտի ու զբոսաշրջության փոխնախարար Լիլիան Քեշիշյանը: Ընթերցվել են նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Արգենտինայում և համատեղության կարգովª Ուրուգվայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի ուղերձները խաչքարի բացման կապակցությամբ: Մոնտեվիդեոյի “Արմենիա” հրապարակում խաչքարի տեղադրումը ձեռնարկել են Ուրուգվայի ՀԲԸՄ-ի ու ՍԴՀԿ-ի տեղական կառույցները, Հայ ազգային կենտրոնը և “Արմենիա” հրապարակի հանձնախումբը: Խաչքարի հեղինակն է հայաստանցի վարպետ Ռուբեն Նալբանդյանը, բարերարըª ուրուգվահայ Կարլոս Կեցոյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |