Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկվի Հաագայի Միջազգային դատարանում

Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկվի Հաագայի Միջազգային դատարանում

PanARMENIAN.Net - Մոսկվայի Հայկական ազգային -մշակութային ինքնավարության խորհրդի նախագահի տեղակալ Արմեն Տեր-Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր պետությունների խորհրդաններին ու նրանց ղեկավարներին, միջազգային կազմակերպություններին և կոչ է արել արտասահմանյան երկրների ղեկավարներին ճանաչել մարդկության դեմ գործած հրեշավոր հանցագործությունը: Այս ուղերձը “Դոնի Նոր Նախիջևանի հայկական համայնք” Ռոստովի տարածաշրջանային հասարակական կազմակերպության կողմից կազմակերպած ցույցի ժամանակ առաջարկվել է Ռոստովի մարզի 300 հազարանոց հայ համայնքի անունից: Տեր-Սարգսյանը նաև կոչ է արել պետությունների խորհրդարաններին ու դրանց ղեկավարներներին, դատական ատյաններին, միջազգային, իրավապաշտպան և այլ հասարակական կազմակերպություններին նախաձեռնել Հաագայի Միջազգային դատարանում Օսմանյան կասյրությունում 1915-1953թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման քննարկման հարցը:

Հաագայի Միջազգային դատարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկելու հնարավորությունը, ինչպես նաև դատական կարգով այդ հանցագործության ճանաչման հեռանկարները ՀՀ նախագահ Սերժ Սարգասյանի և ՀՀ արդարադատությւան նախարար Գևորգ Դանիելյանի հետ հանդիպման ժամանակ դիտարկել են Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազ Լուիս-Մորենո-Օկամպոն և ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի ղեկավար Յանեշ Լենարիչը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ միջազգային ֆորումի ժամանակ:

Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ գործած հանցագործություն է և համաձայն 1948թ. ՄԱԿ “Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժելու մասին” կոնվենցիայի և 1968թ. “Ռազմական հանցագործությունների և մարդկության հանդեպ հանցագործությունների վերաբերյալ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին” կոնվենցիաների, այն վաղեմության ժամկետ չունի:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---