Բաշար Ալ-Ասադը և Աբդուլլահ Գյուլը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները10 մայիսի 2010 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկել են Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը և Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Ինչպես գրում է թուրքական Sabah թերթը, Սիրիայի նախագահի այցի շրջանակներում շոշափվել են Սիրիա-Իրան, Սիրիա-Ադրբեջան, Սիրիա-Իսրայել փոխհարաբերությունների հարցերը, ինչպես նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում: Խոսելով թուրք-սիրիական հարաբերությունների մասին` Բաշար Ալ-Ասադը նշել է, որ խորը տնտեսական և քաղաքական հարաբերությունների զարգացմանը նպաստում են Սիրիայի և Թուրքիայի միջև պատմական կապերը: Սիրիայի նախագահը գոհունակությամբ նշել է, որ արաբական աշխարհի երկրներն ուրախ են Անկարայի հետ հարաբերությունների ամրապնդման համար: Բաշար Ալ-Ասադը Դամասկոսում Հայաստանի նախագահի հետ համատեղ մամլո-ասուլիսի ժամանակ պատրաստակամություն էր հայտնել միջնորդի դեր խաղալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, հիմնվելով նրա վրա, որ Դամասկոսը հիանալի հարաբերություններ ունի թե Երևանի, թե Անկարայի հետ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |