Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի խորհրդաժողովը10 մայիսի 2010 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Ավարտվեց ՀայՀեղափոխականԴաշնակցության Հայդատի հանձնախմբերի խորհրդաժողովը: Խորհրդաժողովը աշխատանքները սկսել էր Մայիսի 6-ին Երեւանումեւ ինչպես նախատեսված էր այնշարունակվեց Ստեփանակերտում' մայիսի 8-10-ը: Մայիսի 9-ին, Լեռնային Ղարաբաղի հանրապետության ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպմանը, ԼՂՀ օրենսդիրի ղեկավարը ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումները, մատնանշել ներկա փուլում հիմնական անելիքները: Աշոտ Ղուլյանը նշել է, որ ոչ մի պարագայում Հայոց ցեղասպանության փաստը եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության ինքնորոշման իրավունքը քննարկման առարկա չեն կարող լինել, հավելելով նաև , որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը պետք է դառնա բանակցային կողմ: Կողմերը նշել են, որ պետք է չեզոքացնել այն վտանգավոր պնդումները, թե տարածքների վերադարձը տանում է խաղաղության հաստատման: Ընդհակառակը զիջումները մեծացնում են պատերազմի հավանականությունը: Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչները հանդիպել են նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի հետ: Հանդիպմանը Սրբազանը ներկայացրել է թեմի գործունեությունը, կարևորել է, որ եկեղեցու եւ բնակիչների միջեւ տարիներ առաջ խզված կապը հետզհետե վերականգնվում, հաղորդում է ՀՅԴ մամուլի դիվանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |