Թբիլիսիում տեղի ունեցավ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի պաշտոնական բացումը

PanARMENIAN.Net - Թբիլիսիի «Մարրիոթթ Կորտյարտ» հյուրանոցում տեղի ունեցավ ընդունելությունª պաշտոնապես նշելու համար Եվրոպայի հայ դատի հանձնախմբի ¥European Armenian Federation for Democracy and Justice) Վրաստանում ներկայացուցչության գրասենյակի բացումը£

Ընդունելությանը ներկա էին ներկայացուցիչներ Վրաստանի ինտեգրման նախարարությունից« ԱՄՆ դեսպանությունից« Վրաստանի հայոց թեմի առաջնորդարանից« հայկական ու այլ տարբեր հասարակական կազմակերպություններից£

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի Վրաստանի մասնաճյուղի նորաստեղծ գրասենյակի տնօրենի պարտականությունները ստանձնել է Գևորգ Հարությունյանը: Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հիլդա Չոբոյանը կարևորում է մարդու իրավունքների, ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքները նաև դեպի Եվրոպա ձգտող Վրաստանում: «Վրաստանը մաս է կազմում Եվրամիության «Եվրոպական հարևանության քաղաքականության» և «Արևելյան գործընկերության» ծրագրերի, այդ առումով մեզ նման կազմակերպությունների համար հնարավորություններ են ստեղծվում, որպեսզի կարողանանք օգնել այս պետությանը` լուծելու բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև համապատասխանել եվրոպական չափանիշներին», - ասել է Հիլդա Չոբոյանը:

Առաջիկա անելիքներից Վրաստանի Հայ դատի գրասենյակի տնօրենը կարևորել է վիրահայերի իրավիճակի և խնդիրների ուսումնասիրությունը, որին կհետևեն արդեն խնդիրների լուծման մեխանիզմները: Այս համատեքստում գործունեության թիրախում նախ Ջավախքն է:

«Մենք ուսումնասիրելու ենք Ջավախքի հայության վիճակը և ուսումնասիրելու ենք վրացական պետական ծրագրերը, թե ինչ են անելու Ջավախքի տարածքում: Բայց Ջավախքով չենք սահմանափակվելու, կտեսնենք կացությունը, ինչից հետո արդեն կխոսենք լուրջ կետերից ու կողմնորոշումներից», - ասել է Գևորգ Հարությունյանը:

Գրասենյակի բացման ներկա են եղել ու ողջունել են Վրաստանի ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչները, հաղորդում է ՀՅԴ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---