ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽԽՎ նախագահին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽԽՎ նախագահին

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուին:

Խոսելով ԵԽԽՎ -ում ԼՂ հարցով ենթահանձնաժողով ստեղծելու մասին` Մևլութ Չավուշօղլուն ասաց, թե դա իր նախաձեռնությունը չէ, և այդ հարցը օրակարգում եղել է իրենից առաջ: Այդուհանդերձ, եթե անգամ այդ ենթահանձնաժողովը ստեղծվի, այն չի կարող կրկնօրինակել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը, նման մանդատ չունի:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը, վերահաստատելով, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, նշեց, որ ցանկացած այլ միջնորդություն կխանգարի գործընթացին: Հովիկ Աբրահամյանի խոսքերով` Հայաստանի համար շատ կարևոր են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և ԼՂ ժողովրդի անվտանգության հարցերը: Նշելով, որ Հայաստանը ցանկանում է հարևանների հետ ապրել խաղաղ պայմաններում և բոլոր խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով` ՀՀ Ազգային ժողովի նախագահը ասել է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները պետք է հաստատվեն և սահմանները բացվեն առանց նախապայմանների:

Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ առկա է հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամք, բայց պետք է ընդունել նաև դժվարությունների գոյությունը: Նա համոզմունք է հայտնել, որ երկու կողմերն էլ ցանկանում են հաղթահարել այդ դժվարությունները

ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումը բավական բարդ և զգայուն գործընթաց է, և չնայած այն այժմ կասեցված է, Հայաստանը պատրաստ է անդրադառնալ գործընթացին, եթե նկատվեն այդ ուղղությամբ գործուն քայլեր Թուրքիայի կողմից, և այնտեղ արձանագրությունները վավերացվեն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---