Թուրքիան առավել գործուն քայլեր է ակնկալում ԵԱՀԿ ՄԽ-ից14 մայիսի 2010 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան առավել գործուն քայլեր է ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբից և համաշխարհային հանրությունից ղարաբաղյան կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Նա հիշեցրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն անցյալ տարի մի շարք հանդիպումներ ունեցան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ: «Անկարա այցելության ընթացքում նախագահ Մեդվեդևը քննարկեց ղարաբաղյան հակամրտության հարցը Թուրքիայի նախագահի ու վարչապետի հետ»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը` հավելելով, որ խաղաղությունն ու կայունությունը Կովկասում բխում են Թուրքիայի, Ռուսաստանի և համաշխարհային հանրության շահերից: «Մենք հուսով ենք, որ սառեցված հակամարտությունները Կովկասում կհանգուցալուծվեն և փոխադարձ անվստահությունը կանհետանա»,-ասել է Դավութօղլուն, գրում է The Journal of Turkish Weekly-ին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը |