Լեհաստանն առաջարկում է «Արևելյան գործընկերության» Բարեկամների խումբ ստեղծել

Լեհաստանն առաջարկում է «Արևելյան գործընկերության» Բարեկամների խումբ ստեղծել

PanARMENIAN.Net - Լեհաստանը հանդես է եկել «Արևելյան գործընկերության» Բարեկամների խումբ ստեղծելու առաջարկով, որի մեջ կարող են մտնել այդ նախաձեռնությամբ հետաքրքրված երկրները: Այդ մասին լրագրողներին Վարշավայում հայտնել է Լեհաստանի ԱԳ նախարարի լիազորված անձ Անջեյ Չեշկովսկին: «Այդ խումբը կարող են հրավիրել ոչ միայն նախաձեռնության դոնոր երկրները, այլև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան ու Ռուսաստանը»,- ասել է Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: Նրա խոսքով, Ռուսաստանը պետք է կողմնորոշվի, թե որքանով է հետաքրքրված «Արևելյան գործընկերությամբ»:

Լեհ դիվանագետն ավելացրել է, որ «Արևելյան գործընկերության» Բարեկամների խումբ մտնել ցանկացող պետությունների հետ պաշտոնական բանակցությունները կսկսվեն միայն ԵՄ-ում այդ հարցը դիտարկելուց հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---