ՀԱՊԿ երկրների ոստիկանությունը համատեղ վարժանքներ կանցկացնի

ՀԱՊԿ երկրների ոստիկանությունը համատեղ վարժանքներ կանցկացնի

PanARMENIAN.Net - 2010թ. հունիսի 7-11-ն առաջին անգամ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների Արագ արձագանքման հավաքական ուժերին անդամակցող պետությունների ներքին գործերի մարմինների (ոստիկանության) «Կոբալտ-2010» մարտավարական հատուկ վարժանքը:

Վարժանքի ընթացքում նախատեսվում է ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի տարածքում ահաբեկչական խմբերի գործունեության կասեցմանն, զենքի, թմրանյութերի ու պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության ուղիների կասեցմանն ուղղված համատեղ գործողությունների անցկացում: Վարժանքը տեղի կունենա ՌԴ ՆԳՆ Հյուսիսկովկասյան տարածաշրջանային հրամանատարության «Կադամովսկի» տարածաշրջանային ուսումնական կենտրոնի բազայի վրա:

Վարժանքներին կմասնակցեն ՌԴ ներքին գործերի հատուկ ստորաբաժանումները և օպերատիվ խմբերն ու ՆԳՆ և ներքին զորքերի ստորաբաժանումները Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից, հաղորդում է ՀԱՊԿ ներկայացուցչությունը ՀՀ-ում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---