Ստամբուլում ուժեղացվել է հրեական հիմնարկների պահպանությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայում ծագած հակաիսրայելական տրամադրությունների պատճառով ուժեղացվել է Ստամբուլում գտնվող հրեական համայնքի հիմնարկությունների պահպանությունը: Թուրքիայի ներքին գործերի նախարար Բաշար Աթալայը հայտարարել է, որ ուժեղացվել է նաև Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչության շենքի պահպանությունը, հաղորդում է ZMAN.com-ը: Ստամբուլում ապրում է մոտ 20 հազ. հրեա, կա երկու սինագոգ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---