Ալեքսանդր Գոլդենշտեյն. «Այն եվրոպացիները, որոնք թուրքերի հետ նավարկում էին, պարզունակ սադրիչներ էին»

Ալեքսանդր Գոլդենշտեյն. «Այն եվրոպացիները, որոնք թուրքերի հետ նավարկում էին, պարզունակ սադրիչներ էին»

PanARMENIAN.Net - «Ովքե՞ր են «իրավապահները», ո՞ւմ իրավունքների համար են նրանք անհանգստանում: Նրանք մեկնե՞լ են արդյոք Իսրայել այն ժամանակ, երբ 8 տարի անընդհատ Գազայի հատվածում ահաբեկիչները Իսրայելի հարավի բնակչությանը գնդակոծում էին հրթիռներով: Իսրայելական ԶԼՄ-երը հաղորդում են, որ զոհված թուրքերից երեքը նավարկելուց առաջ իրենց մտերիմներին հայտարարել են, որ երազում են «շահիդ» դառնալ: Իմ կարծիքով այդպիսի «խաղաղապահներին» և «իրավապահներին» պետք է օգնել, որ նրանք որքան հնարավոր է շուտ հանդիպեն Ալլահի հետ: Հասարակության ցասումը, որ թափվեց իսրայելական զինվորների գլխին` երեսպաշտություն է: Մեր մարտիկներն ընդամենը իրականացրին թուրք «խաղաղապահների» ցանկությունը», - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարել է IzRus գործակալության գլխավոր խմբագրի տեղակալ Ալեքսանդր Գոլդենշտեյնը: Նրա խոսքերի համաձայն, այն եվրոպացիները, որոնք թուրքերի հետ նավարկում էին, պարզունակ սադրիչներ էին:

«Նրանք ատում են Իսրայելը հոգու ողջ ուժով` դրանով հանդերձ թաքցնելով իրենց հակասեմիտիզմը: Նրանք, կարծես, ասում են` ես դեմ չեմ հրեաներին, ես դեմ եմ Իսրայելին: Սակայն նրանք Սոմալի կամ Կոնգո չեն մեկնում, չեն հետաքրքրվում Շրի Լանկայում տեղի ունեցող պատերազմներով, չեն հետաքրքրվում Պակիստանում, Իրաքում, Աֆղանստանում տեղի ունեցող ամենօրյա պայթյուններով: Նրանց միայն Իսրայելն է հուզում, որովհետև ատում են այն, որովհետև նրանց դուր չեն գալիս ահեղ և իրենց պաշտպանել կարողացող ՑԱՀԱԼ-ի զինվորները», - ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է Իսրայելի և ՊԱՎ-ի միջև բանակցություններին, ապա դրանք մինչ օրս առաջ չեն գնացել: ՀԱՄԱՍ-ի հետ խոսելու ոչինչ չկա, որովհետև այն չի ճանաչում Իսրայելի պետությունը: Այնպես որ, Mavi Marmara -ն այստեղ ոչ մի մեղք չունի: Որոշ հայ փորձագետների այն պնդումներին ի պատասխան, թե իսրայելա-թուրքական հարաբերությունների վատթարացման դեպքում Քնեսեթը կընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձև, Ալեքսանդր Գոլդենշտեյնն ասել է, որ չի հավատում դրան: «Չի ընդունի, քանի որ ադրբեջանական լոբբին ուժեղ է, որովհետև արտգործնախարար Լիբերմանը և նախագահ Պերեսը հակված են Բաքվի հետ համագործակցության: Հայոց ցեղասպանության ընդունումն այնքան մեծ գլխացավանք է Իսրայելի համար, որ այդ բանաձևի ընդունման ոչ մի հավանականություն չկա: Միաժամանակ, ինչպես վերջերս ձեր հայրենակից Ազնավուրն ասաց, հրեա ժողովուրդը համակրում է հայերին և աջակցում է Ցեղասպանության ճանաչմանը: Մյուս կողմից, ժողովուրդը շատ բան չգիտի աշխարհաքաղաքականության մասին», - ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---