Հուլիսին Ալմա-Աթայում տեղի կունենա ԵԱՀԿ ԱԳՆԽ ոչ պաշտոնական գագաթաժողովը

Հուլիսին Ալմա-Աթայում տեղի կունենա ԵԱՀԿ ԱԳՆԽ ոչ պաշտոնական գագաթաժողովը

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին Մոսկվայում աշխատանքային այցով գտնվում էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դը Բրիշամբոն: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ օրակարգի արդիական հարցերը` ներառյալ հուլիսի 16-17-ը Ալմա-Աթայում կայանալիք ԵԱՀԿ մասնակից պետությունների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման նախապատրաստությունը: Հանդիպման ժամանակ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին 2010 թվականին Կազմակերպության գագաթաժողովն անցկացնելու ծրագրերի, ինչպես նաև «Կորֆու գործընթացի» շրջանակներում համաեվրոպական անվտանգության առանցքային խնդիրների շուրջ քննարկման հետագա հեռանկարների վերաբերյալ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---