Ռուս-թուրքական հարաբերությունները ոչ մի կերպ չեն անդրադառնա Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների վրա 5 հունիսի 2010 - 12:35 AMT PanARMENIAN.Net - «Ռուս-թուրքական հարաբերությունները ոչ մի դեպքում չեն անդրադառնա Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի վրա, դա բացառված է»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովը: Նրա խոսքերով, Մոսկվայի և Անկարայի միջև հիանալի առևտրատնտեսական կապեր են, կա նաև քաղաքական համագործակցություն, սակայն դա չի արվում երրորդ երկրների հաշվին: «Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցն այնդեպքում, երբ Թուրքիան կամ, օրինակ, Ադրբեջանը ռազմավարական գործընկեր են: Դա րոպեական կամ կոնյուկտուրային դիրքորոշում չէ, դա ՌԴ պետական քաղաքականությունն է»,- ասել է Ռեշետնիկովը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա ՌՀՌԻ տնօրենն ընդգծել է, որ խնդիրը պետք է լուծեն միայն Հայաստանը և Ադրբեջանը: Խոսելով հակամարտության լուծման ռազմական ճանապարհի մասին` նա օրինակ բերեց Աբխազիան և Հարավային Օսեթիան: «Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չցանկացավ խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով և ընդմիշտ կորցրեց Աբխազիան և Հարավային Օսեթիան: Նրա նյարդերն ուղղակի չդիմացան: Բայց պետք չէ համեմատել Սահակաշվիլուն Ալիևի հետ: Ուղղակի հուսանք, որ այս դեպքում ոչ մեկի նյարդերը տեղի չեն տա»,- ասել է ՌՀՌԻ տնօրենը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |