ՄԱԿ-ում հոգնել են Բաքվի քարոզչությունից

ՄԱԿ-ում հոգնել են Բաքվի քարոզչությունից

PanARMENIAN.Net - Հունիսի 1-4-ը Նյու Յորքում կայացած ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր խորհրդի նիստում տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները: Հունիսի 3-ին Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում անդրադարձել է, ինչպես Ադրբեջանին վերաբերող փաստաթղթին, այնպես էլ Ադրբեջանի դեսպանի ելույթում տեղ գտած անթույլատրելի ձևակերպումներին ու վերջինիս մեղադրել քննարկումները շեղելու և քաղաքականացնելու փորձ կատարելու հարցում: Հետագա քննարկումների ընթացքում, հունիսի 3-ի երկրորդ կեսի և 4-ի նիստերի նախագահողը և քարտուղարությունը մերժել է Ադրբեջանի պատվիրակությանն օգտվելու իր պատասխանի իրավունքից: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնի է դարձել իրազեկ աղբյուրներից: Կատարված փաստը հերթական անգամ հաստատում է այն պարզ իրողությունը, որ ՄԱԿ-ում վաղուց հոգնել են ադրբեջանական քարոզչությունից:

Ավելի վաղ ադրբեջանական APA կայքէջը մի հոդված էր հրապարակել, թե իբրև ՄԱԿ-ում ընդհարում է տեղի ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների միջև, որի ընթացքում իբր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը փորձել է ապակողմնորոշել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նիստի մասնակիցներին՚, իսկ ադրբեջանցի դիվանագետները քննադատել են հայկական կողմի ստախոսությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---