Շահան Քանդահարյան. Գազայի ապաշրջափակումը պահանջող Թուրքիան նախ ինքը պետք է ապաշրջափակի Հայաստանը

Շահան Քանդահարյան. Գազայի ապաշրջափակումը պահանջող Թուրքիան նախ ինքը պետք է ապաշրջափակի Հայաստանը

PanARMENIAN.Net - Գազայի վերջին միջադեպի առնչությամբ արաբական երկրում թուրքամետ տրամադրությունների աննախադեպ ալիք է բարձրացել: Այդ մասին PanARMENIAN.Net ին է ասել Բեյրութում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Նրա խոսքերով, սունիներից բացի, որոնք սատարում են իր հավատակիցներին Թուրքիայում, Իսրայելին դեմ են հանդես գալիս նաև շիաները: «Մասնավորապես, Թուրքիա-Բրազիլիա-Իրան եռակող պայմանագրի կնքումից, ինչպես նաև «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպից հետո: Լիբանանում ևս թուրքամետ տրամադրություններ են տիրում, հատկապես մահմեդական շրջաններում: Հայկական քաղաքական կուսակցությունները դատապարտել են Գազա մեկնող մարդասիրական առաքելության վրա կատարված հարձակումը, ինչն օրինաչափ էր և ընկալելի, նկատի ունենալով համալիբանանյան և համաարաբական ընդհանուր մթնոլորտը»,-նշել է Քանդահարյանը:

Նա նաև նշել է, որ արաբական աշխարհում տիրող մթնոլորտը` Իսրայելի դատապարտումը, բողոքի նոտաները, դեսպանների ժամանակավոր հետ կանչելը, չեն հանգեցրել հարաբերությունների առկախման կամ խզման` ռազմավարական հատուկ գործընկերության դադարեցում իրավական գետնի վրա չի արձանագրվել:

«Իսրայել-Թուրքիա հարաբերությունները թեեւ զգուշավոր պահպանվում են, չեն համապատասխանում պաշտոնական Անկարայի կամ Թել Ավիվի հայտարարողական հարթությանը: Միանշանակ դատապարտելի է Գազայի շրջափակումը, սակայն միաժամանակ պետք է պահանջել, որ Գազայի ապաշրջափակումը պահանջող Թուրքիան նախ ինքը ապաշրջափակի Հայաստանը»,-ընդգծել է Շահան Քանդահարյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---