Եգիպտոսը որոշել է բացել Գազայի հետ սահմանը անորոշ ժամանակով 8 հունիսի 2010 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Գազայի հատվածի եռամյա շրջափակումից հետո Եգիպտոսը որոշեց անորոշ ժամանակով բացել սահմանը: Այդ մասին հայտնել է Եգիպտոսի պաշտպանության նախարարության աղբյուրը, հաղորդում է Associated Press-ը: Նրա կարծիքով, եգիպտական ղեկավարությունը կարծում է, որ շրջափակումն իրեն չարդարացրեց, այն այդպես էլ իր նպատակին չհասավ: «Մենք թույլ չենք տա օկուպանտներին խուսափել պատասխանատվությունից»,- հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ մամլո քարտուղար Հոսամ Զաքին: Անցյալ շաբաթ Եգիպտոսի նախագահ Հուսնի Մուբարաքը որոշեց մասամբ բացել սահմանը մարդասիրական բեռների համար: Իր հերթին, Իսրայելը կարծիք չհայտնեց եգիպտական նախագահի միակողմանի որոշման առիթով: Ռաֆիյախ ՀԱԿ-ը այսուհետ բաց կլինի մարդկանց և բեռնափոխադրումների ազատ անցումի համար: Սահմանը փակվել էր ՀԱՄԱԶ-ի կողմից Գազայի հատվածում իշխանությունը զավթելուց հետո: Շարմ-էլ-Շեյխում կայացավ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հանդիպումը Հոսնի Մուբարաքի հետ, որի ընթացքում քննարկվեց Մերձավոր Արևելքի ներկա դրությունը, այդ թվում` Գազայի հատվածի: Շարմ-էլ-Շեյխի բանակցությունները տևեցին մեկուկես ժամ: Ջո Բայդենն ասաց, որ ԱՄՆ-ն նոր ուղիներ է որոնում Գազայի հատվածի տնտեսական, քաղաքական, մարդասիրական և ռազմական խնդիրները կարգավորելու համար, սակայն նշեց, որ Իսրայելն ինքնապաշտպանության իրավունք ունի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |