Վլադիմիր Պուտին. Մոսկվան չի պատրաստվում փոխարինել ղարաբաղյան հակամարտության կողմերին 8 հունիսի 2010 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը և այլ երկրներ պատրաստ են աջակցել Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը, բայց չպետք է փոխարինեն հակամարտության կողմերին: Այդ մասին Ստամբուլում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը: «Եվ Ռուսաստանը, և գործընթացի այլ մասնակիցներ պատրաստ են աջակցել, բայց մենք չենք կարող փոխարինել Հայաստանին և Ադրբեջանին: Հետո մենք մեղավոր ենք լինելու այս կամ այն կողմի առաջ: Ես չեմ ուզում, որպեսզի հետագայում ինչ-որ մեկը կարծի, որ մենք ճնշում ենք գործադրել կողմերից մեկի վրա»,- ասել է ռուս վարչապետը: Նրա խոսքերով, միայն Հայաստանը և Ադրբեջանը կարող են փոխզիջման հանգել: «Մնացած երկրները կարող են որպես երաշխավորներ հանդես գալ, մենք մտադիր ենք այդպես գործել»,- ավելացրել է նա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |