ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացվել է 2009թ. պետբյուջեի կատարողականը

PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին ԼՂՀ Ազգային ժողովում պաշտոնապես ներկայացվեց ԼՂՀ 2009թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որով և մեկնարկեցին փաստաթղթի նախնական քննարկումները:

Միջոցառմանը, որը վարում էր ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, ներկա էին կառավարության անդամներ, հանրապետական գերատեսչությունների ղեկավարներ, խորհրդարանի մշտական հանձնաժողովների և խումբ-խմբակցությունների անդամներ:

Գործադիրի լիազորմամբ հանդես գալով բյուջեի կատարողականի վերաբերյալ հաղորդմամբ՝ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը հանգամանալի ներկայացրեց հաշվետու տարում հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ու ոլորտներում արձանագրված ցուցանիշները, նշեց առաջընթացի և զարգացման միտումները: Փոխվարչապետը հանդես եկավ նաև լրացուցիչ պարզաբանումներով՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին երկրի կենսագործունեության առանձին ոլորտների:

Նիստի ավարտին հայտարարվեց, որ 2009թ. պետական բյուջեի կատարողականի խոհրդարանական քննարկումները կշարունակվեն ԱԺ մշտական հանձնաժողովներում և պատգամավորական խումբ-խմբակցություններում` համաձայն նախապես մշակված և հաստատված ժամանակացույցի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---