Դանի Այալոն. Իսրայելը մտադիր չէ կատարել Թուրքիայի պահանջները18 հունիսի 2010 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին Թել Ավիվից, բայց Իսրայելը մտադիր չէ կատարել թուրքերի պահանջները, որպեսզի Անկարան բարեհաճի և վերադարձնի դիվանագետին: Այդ մասին հայտարարել է Իսրայելի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Դանի Այալոնը: Նրա խոսքերով, Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումը տեղի է ունեցել ոչ Իսրայելի մեղքով և նախաձեռնությամբ: «Հարաբերությունները փոխշահավետ համագործակցության և գործընկերության նախկին մակարդակին վերադարձնելու միակ ճանապարհը դիվանագիտական ուղիներով շփումներն են»,- նշել է նա: Նա նաև պատմեց, որ Իսրայելը ճնշում է գործադրում Բեյրութի վրա եվրոպական պետություններից մեկի միջոցով լիբանանյան նավահանգիստներից մեկից այսպես կոչված «հումանիտար նավատորմերի» առաքումը կանխելու նպատակով: «Եվրոպայում հասկանում են, որ խոսքը գնում է վտանգավոր սադրանքների մասին»,- ասել է ԱԳՆ ղեկավարի տեղակալը: Միաժամանակ Այալոնն արտահատյվել է Բինյամին Նեթանյահուի կառավարության կողմից ընդունած Գազայի շրջափակումը մեղմացնելու մասին որշման առիթով. «Դա միայն ընդգծում է մեր պայքարի օրինականությունը և արդարությունը ծովային ճանապարհով Գազա զենք և զինամթերք առաքելու, պաղեստինցիների և միջազգային իրավունքի նորմերի նրանց հովանավորների կողմից այլ խախտումների և դեմ», հաղորդում է ISRA-ն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փարաքարի ղեկավարը հրաժարական է տվել «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ նախաձեռնել էր նրա իմպիչմենտի գործընթաց Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է նա Բագրատ սրաբազան․ Մայիսի 26–ի հանրահավաքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ՝ այս իշխանությունը պետք է գնա Նա հավելել է, որ մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու են |