ԵԱՀԿ ՄԽ. Ռազմական ուժի կիրառումը կարող է դիտարկվել որպես խաղաղ գորխընթացի ձախողման փորձ

ԵԱՀԿ ՄԽ. Ռազմական ուժի կիրառումը կարող է դիտարկվել որպես խաղաղ գորխընթացի ձախողման փորձ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ ըստ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների տեղեկատվության ղարաբաղյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի հյուսիսային հատվածում հունիսի լույս 19-ի գիշերը զինված միջադեպ է տեղի ունեցել:

Հայտարարության մեջ ասվում է. «Համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) լուրջ մտահոգություն են հայտնում հակամարտության գոտում ուժի կիրառման և անիմաստ զոհերի կապակցությամբ: Նման միջադեպերը խախտում են 1994թ. հրադադարի մասին համաձայնագիրը, դրանք անընդունելի են և հակասում են կողմերի ուժի կիրառումից և ուժի կրրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու հավաստիացումներին:

Հայտարարության մեջ ասվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպումից անմիջապես հետո: «Ռազմական ուժի կիրառումը, հատկապես այժմ, կարող է դիտարկվել միայն որպես խաղաղ գործընթացի տապալման փորձ: ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է անում կողմերին զսպվածություն դրսևորել իրենց գործողություններում և հրապարակային հայտարարություններում, պատրաստել երկու երկրների հասարակություններին եթե ոչ պատերազմի, ապա խաղաղության: Միջնորդները հաստատում են, որ հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք չկա, պատերազմը չի կարող խնդիրների լուծման միջոց լինել` կոչ անելով կողմերին համագործակցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ և այնպիսի քայլեր չձեռնարկել, որոնք կարող են խոչընդոտել իրավիճակի դիտարկմանը հակամարտության գոտում»,-ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---