Սյունիքի մարզում Ճապոնիայի և ՄԱԿ աջակցությամբ նոր դպրոց է բացվել

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով եղավ Սյունիքի մարզում: Սիսիանի տարածաշրջանի Իշխանասար համայնքում փոխվարչապետը ներկա գտնվեց նորակառույց դպրոցի բացման արարողությանը, որին մասնակցում էին նաև մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտան, ինչպես նաև Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչը, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը:

Դպրոցի կառուցման համար ծախսվել է ավելի քան 100 մլն դրամ, որից 66 մլն դրամը Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հատկացումներն են: Ծրագիրը համաֆինանսավորվել է նաև Ճապոնիայի կառավարության և ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակի կողմից: Դպրոցը կահավորվել է անհրաժեշտ գույքով, ունի նաև մարզադահլիճ:

Փոխվարչապետն այցելեց նաև Տաթև, ծանոթացավ ճոպանուղու կառուցման աշխատանքների ընթացքին, որոնք իրականացվում են ըստ ժամանակացույցի: Ակնկալվում է, որ ճոպանուղին շահագործման կհանձնվի նախատեսված ժամկետներում: Ա. Գևորգյանը ծանոթացավ Երևան- Մեղրի միջպետական մայրուղուց դեպի Տաթևի համալիր տանող ճանապարհի վերակառուցման տարբերակներին, ենթակառուցվածքների տեղափոխման հետ կապված խնդիրներին:

Փոխվարչապետին ներկայացվեց բացման հանդիսավոր արարողության ծրագիրը, որը նախապատարաստվել է արտասահմանյան «Event factory» մասնագիտացված ընկերության կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---