Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը կարեւորել են ներհայկական կապերի ամրապնդումը

Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը կարեւորել են ներհայկական կապերի ամրապնդումը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը եւ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, քննարկվել են տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա ընդլայնման, փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվական գլխավոր վարչությունը:

Երկուստեք կարեւորվել է ներհայկական կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---