ԿԱԹՈԼԻԿ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵՎ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Կաթոլիկ The Tablet շաբաթաթերթի խմբագիր Քրիսթոֆեր Հերդենը, մեկնաբանելով Հովհաննես Պողոս Երկրորդի այցը Հայաստան, չի բացառել, որ Կաթոլիկ եւ Հայ Առաքելական եկեղեցիները վաղ թե ուշ կսկսեն քննարկել երկու եկեղեցիների միավորման հեռանկարը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հերդենը հայտարարել է. «Չնայած նրան, որ կարեւոր հարցերում Կաթոլիկ եւ Հայ եկեղեցիները ունեն միանման դիրքորոշումներ, նրանք առայժմ միավորված չեն: Ես կարծում եմ, որ Պապը եւ հայ կաթոլիկները ձգտում են երկու եկեղեցիների միավորմանը կամ վերամիավորմանը»: The Tablet թերթի խմբագրի խոսքերով, «եթե Ուղղափառ Եկեղեցին դառնա Հայ Առաքելական եւ Կաթոլիկ Եկեղեցիների միավորման ականատեսը, դա կարող է նպաստել ուղղափառների եւ կաթոլիկների մերձեցմանը»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---