Պիեռ Լելուշ. «Հայաստանի հետ սահմանի բացումն առաջին հերթին հենց Թուրքիայի շահերից է բխում»15 հուլիսի 2010 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության «մարման» պատճառն ամենից առաջ ներքաղաքական խնդիրներն են: Այս մասին հայտարարել է Եվրոպայի հարցերով Ֆրանսիայի պետքարտուղար Պիեռ Լելուշը: «Մենք փորձում ենք և’ լրագրողների, և’ տեղի քաղաքագետների ուշադրությունը հրավիրել այդ հիմնախնդրին: Մենք ամեն կերպ աջակցում էինք Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի նախաձեռնությունները Հայաստանի հետ «ֆուտբոլային դիվանագիտության» հարցում: Կողմերը նույնիսկ համաձայնագիր են կնքել, որը, ցավոք սրտի, չվավերացվեց: Մենք շատ ենք ուզում, որ կողմերը փոխզիջման հասնեն երկխոսության միջոցով: Սա վերաբերում է նաև հզոր տնտեսական ներուժ ունեցող Ադրբեջանին: Բացի այդ, հակամարտությունը փախստականներ է ծնում, որոնց համար նույնպես լուծում գտնել է պետք», - ասել է Ֆրանսիայի պետքարտուղարը: Այն հարցին, թե Թուրքիայի նախաձեռնությունները ղարաբաղյան հակամարտությանը կարո՞ղ են, արդյոք, օգնել, Պ.Լելուշն ասել է.« Ես վաղուց եմ խնդրում թուրքերին բացել Հայաստանի հետ իր սահմանը: Դա, առաջին հերթին, հենց Թուրքիայի շահերից է բխում: Այնպես որ Թուրքիայից ես սպասում եմ այդ քայլը, հասկանալով հանդերձ, որ այդ երկրի համար հեշտ չէ` հաշվի առնելով նրա էթնիկ և կրոնական համերաշխությունն Ադրբեջանի հետ, ինչպես նաև փախստականների հիմնախնդիրը», - հաղորդում է Euronews-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա |