Հովարդ Բերման. Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` թուրքերը կազատվեն հսկայական բարոյական բեռից

Հովարդ Բերման. Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` թուրքերը կազատվեն հսկայական բարոյական բեռից

PanARMENIAN.Net - Անհրաժեշտ է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին «Թուրքիայի նոր արտաքին քաղաքականության ուղղությունը» թեմայով լսումներում, որ տեղի են ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնախմբում, հայտարարել է կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանը: «Ես հավատում եմ, որ թուրքերն, ընդունելով իրենց անցյալը, կտեսնեն, որ իրենք և իրենց սերունդները ձերբազատվում են հսկայական բարոյական բեռից»,-ասել է կոնգրեսականը:

Ամերիկայի Հայկական համագումարն (ԱՀՀ) ողջունում է կոնգրեսական Բերմանի շարունակական աջակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործին: Ինչպես հայտարարել է ԱՀՀ ղեկավարներից մեկը` Դենիել Քուշակջյանը, լսումները կոմիտեում նոր խթան կհանդիսանան ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---