ՀԱՊԿ անդամ երկրները մտադիր են համակարգել իրենց աշխատանքը ՄԱԿ-ում

ՀԱՊԿ անդամ երկրները մտադիր են համակարգել իրենց աշխատանքը ՄԱԿ-ում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 2-ին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի նախագահությամբ տեղի ունեցան խորհրդակցություններ ՄԱԿ-Ի ԳՎ-ի 65-րդ նստաշրջանի օրակարգի շուրջ ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումների համաձայնեցման վերաբերյալ: Խորհրդակցություններին մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների լիազոր ներկայացուցիչներ, ԱԳ նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանատների ներկայացուցիչներ, կազմակերխպության քարտուղարության աշխատակիցներ:

Մասնակիցները, հենվելով ՀԱՊԿ վերջին որոշումների և ՄԱԿ-ի փաստաթղթերի վրա, քննարկեցին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի առաջիկա նստաշրջանի ընդհանուր գերակայությունները: Քննարկվեցին նաև ՄԱԿ-ի բարեփոխումների հետ կապված հարցեր, իրավիճակն Աֆղանստանում, մարդու իրավունքների խնդիրները:

Խորհրդակցությունների մասնակիցներն ընդգծել են ՀԱՊԿ քարտուղարության և ՄԱԿ-ի միջև համագործակցության խորացմանն ուղղված քայլերի կարևորությունը: Նշվել է ՄԱԿ-ի և ԵԱՀԿ շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության համակարգման կարևորությունը: Կողմերը պայմանավորվել են շարունակել նման միջոցառումների անցկացման պրակտիկան, որոնք կոչված են համաձայնեցնելու ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները կարևորագույն միջազգային խնդիրների շուրջ, հայտնում է ՀՀ-ում ՀԱՊԿ ազգային ներկայացուցչության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---