Մեդվեդևն ու Գյուլը քննարկել են իրադրության զարգացումն Անդրկովկասում

Մեդվեդևն ու Գյուլը քննարկել են իրադրության զարգացումն Անդրկովկասում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին կայացավ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Դմիտրի Մեդվեդևն անկեղծ երախտագիտություն է հայտնել Թուրքիայի ղեկավարությանն ու ժողովրդին Ռուսաստանի տարածքում տարերային աղետը վերացնելու գործում ցուցաբերած աջակցության համար:

Միևնույն ժամանակ համերաշխության և անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերելու խոսքեր են հնչել` կապված Թուրքիայի արևմտյան շրջաններում անտառային հրդեհների հետ ստեղծված բարդ իրադրության հետ:

Աբդուլլահ Գյուլը, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի նախագահին, նշել է, որ Թուրքիայում գիտեն ռուս բարեկամների` օգնության հասնելու պատրաստակամության մասին: Երկուստեք նշվել է, որ նման փոխադարձ համերաշխությունը երկու երկրների միջև ճշմարիտ ռազմավարական գործընկերության արտացոլումն է:

Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են 2010 թվականի մայիսին Ռուսաստանի նախագահի` Թուրքիա կատարած պաշտոնական այցի արդյունքների իրագործման հետ կապված հարցերը, ինչպես նաև գնահատել ու կարծիքներ են փոխանակել անդրկովկասյան տարածաշրջանում իրադրության զարգացման և Անդրկովկասում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու նպատակով Ռուսաստանի ու Թուրքիայի ջանքերի կողմնորոշման շուրջ, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---