Հ.Քլինթոնը պատասխանել է Հարավային Կովկասի իրավապաշտպան ցանցի հայաստանյան կազմակերպությունների նամակին26 օգոստոսի 2010 - 17:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2010 թվի օգոստոսի 24-ին պատասխանել է Հարավային Կովկասի իրավապաշտպան ցանցի հայաստանյան կազմակերպությունների այն նամակին, որով վերջիններս հուլիսի 5-ին` Երևան կայացած այցի ժամանակ դիմել էին իրեն: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի ընկերներ, Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հուլիսի 5−ի Ձեր նամակի համար, որտեղ դուք և Ձեր գործընկերները Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի հայաստանյան անդամ ՀԿ−ներից ինձ հետ կիսում էիք Ձեր մտահոգություններն առ այն, որ Հայաստանի համար հույժ կարևոր են բարեփոխումները մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտներում: Բարեբախտաբար, Հայաստանում կա ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը պատրաստ է իր մասնակցությունը բերել այս հիմնարար խնդիրներին ուղղված հարցերում և եռանդագին աշխատել՝ բարելավելու քաղաքացիական միջավայրը բոլոր հայաստանցիների համար՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, մասնագիտությունից կամ հանգամանքներից: Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ աշխատելու իր հանձնառությանն` ուղղված տարածաշրջանում ընդհանուր նպատակների ամրապնդմանը, որոնք ներառում են խաղաղությունը, կայունությունը, ժողովրդավարությունն ու տնտեսական բարգավաճումը: Խիստ ողջունելի է, որ դուք մեծապես կարևորում եք այն, որ ազատ խոսքի, ժողովրդավարական արտահայտման և մարդու իրավունքների հարցում պետության կողմից ապահովվող պաշտպանությունը օգնում է տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության խթանմանը: Ինչքան ավելի մեծ պաշտպանվածություն է ապահովվում, այնքան ավելի կայուն ու անվտանգ է միջավայրը երկրի համար` ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու հարցում: Միացյալ Նահանգները հավատացած է, որ այն նույն արժեքները, որ ծնունդ են տվել մեր պետությանը` որպես բաց ու ակտիվ ժողովրդավարության, ուր անսասան է հարգանքը մարդու իրավունքների, այդ թվում հստակ հանձնառությունը մամուլի ազատության ապահովման հանդեպ, ազատ և ծաղկուն հասարակության հիմքն են կազմում և հույժ կարևոր են Հայաստանի ապագայի համար: Մենք պաշտպանում ենք այդ արժեքները ու կշարունակենք մեր ձայնը բարձրացնել ի պաշտպանություն այդ արժեքների` Հայաստանում և ողջ աշխարհում: Հարգանքով՝ Հիլարի Ռոդհեմ Քլինթոն»
Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում «Երևանի ավտոբուսի» վարորդները գործադուլ են անում․ Քաղաքապետարանը դա համարում է սաբոտաժ Վարորդները բողոքում են նոր ղեկավարության դեմ |