Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ կարող են համաձայնության գալ միայն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները27 օգոստոսի 2010 - 20:03 AMT PanARMENIAN.Net - «Միգուցե ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ տեսանելի արդյունքներ նրա համար չկան, որովհետև աշխատանքը տարվում է գաղտնի ռեժիմով, բայց որպես այդ աշխատանքի մասնակից կարող եմ փաստել, որ հասարակության լայն շերտերի համար անտեսանելի ինչ-որ արդյունքներ կան»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, այս տարիների ընթացքում, երբ Ռուսաստանը մասնակցում է ԵԱՀԿ ՄԽ գործունեությանն ամերիկացի, ֆրանսիացի գործընկերների հետ, երբ Ռուսաստանը նաև ինքնուրույն է փորձում օգնել կողմերի դիրքորոշումների մերձեցմանը, տեղի է ունեցել բավական վիճելի հարցերի էական կրճատում: «Եվ աշխատանքն այսպես կոչված հիմնային սկզբունքների վրա, որը հիմա շարունակվում է, որոշակի արդյունքներ է տվել ձևակերպումներ գտնելու առումով, որոնք տվյալ փուլում կարող են թույլ տալ ամրագրել կողմերի համաձայնությունը»,- նշել է Լավրովը: «Ռուսաստանը նախագահ Մեդվեդևի նախաձեռնությամբ վերջին տարիների ընթացքում փորձել է լրացուցիչ անձնական ներդրում ունենալ պայմանավորվածություն ձեռք բերելու մեջ: Վերջին երկու տարվա ընթացքում կայացել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների 6 հանդիպումներ, այս տարի կայացել են ևս երկուսը` հունվարին Սոչիում և հունիսին Սանկտ Պետերբուրգում:Ճիշտ է, դեռ ամեն ինչում չէ, որ հաջողվել է համաձայնության գալ, բայց մենք գրեթե հասել են փոխզիջումային ձևակերպումների: Մենք շատ պարզ բան ենք առաջարկել` ամրագրել երկու-երեք հարցեր, որոնք դեռ համաձայնեցված ձևակերպումների առարկա չեն, որպես հետագա քննարկում պահանջող հարցեր: Եվ հստակ նշել, որ առանց այդ հարցերի վերջնական պայմանավորվածություն չի լինի: Դա թույլ կտա այս փուլում առաջընթացի հասնել: Մեզ այս հարցում աջակցել են համանախագահները, մենք նախատեսում ենք, որ նման մոտեցումը հիմնվում է ներկա իրավիճակի սթափ գնահատականի վրա: Կրկնում եմ, հիմնային սկզբունքների ընդունումը, դեռ չհամաձայնեցված 2-3 պահերի ամրագրմամբ, կարևոր քաղաքական ազդանշան կլիներ, որին սպասում է միջազգային հանրությունը: Նշեմ ևս մեկ կարևոր, սկզբունքային փաստ: Ալմաթիում հուլիսի 17-ին կայացած հանդիպման ժամանակ համանախագահները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում նշել են, որ դեռևս այս փուլում կողմերի ձեռնարկած ջանքերը արդյունքի չեն հանգեցրել, և սրանում է այն բանալին, որի մասին ինձ հարցնում էիք: Հենց կողմերը պետք է պայմանավորվեն: Մեր դիրքորոշումը միշտ այն է եղել, որ մենք պատրաստ ենք կիրառել մեր ընդունակությունները, մտավոր կարողությունները, որպեսզի օգնենք հասնել համաձայնության, բայց դրան հասնել կարող են միայն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է Trend News-ը:
Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիպրոսը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելը Այդ մասին ասվում է Կիպրոսի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ |