Ադրբեջանի ԱԳՆ. Հայ-թուրքական սահմանի բացման հարցն օրակարգում չկա

Ադրբեջանի ԱԳՆ. Հայ-թուրքական սահմանի բացման հարցն օրակարգում չկա

PanARMENIAN.Net - Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնելու համար տեխնիկայի փոխադրումը կիրականացվի Վրաստանի տարածքով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարար Արազ Ազիմովը: Նրա խոսքերով, հայ-թուրքական սահմանի բացման հարցն օրակարգում չկա, հաղորդում է AZE.az-ը:

Ազիմովի խոսքերով, նա, որպես ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների հարցերով ԱԳՆ ներկայացուցիչ, հայտարարում է , որ ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ-թուրքական սահմանի բացման մասին հարցը չի քննարկվել: Ազիմովը չի բացառել, որ այդ տեղեկատվության տարածքումը պրովոկացիոն բնույթ է կրում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---