Իրանի փոխնախագահը հրաժարվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր խոսքերից30 օգոստոսի 2010 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Իրանի փոխնախագահ Համիդ Բաղային Թեհրանում մամլո ասուլիսում հայտարարել է, որ չի խոսել Հայոց ցեղասպանության մասին: Բաղային հերքել է որոշ ԶԼՄ-ներում տարածված և իրեն վերագրած խոսքերը Հայոց ցեղասպանության մասին` պահանջելով ուղղել «սխալ» հաղորդագրությունը: «Նշանակություն չունի` որ երկրի ԶԼՄ-ն է տարածել այդ տեղեկատվությունը: Մենք պահանջում ենք, որպեսզի դա ուղղվի: Մենք սպասում ենք, որ մեր հայտարարությունը կհրապարակվի: Հայտարարում ենք, որ նրանք սխալ են թույլ են տվել»,- ասել է Իրանի փոխնախագահը`կոչ անելով իրանական ԶԼՄ-ներին զերծ մնալ սուտ տեղեկություններ տարածելուց, գրում է թուրքական Zaman թերթը: Անցյալ շաբաթ «Իրան. հաջողության կամուրջներ» գիտաժողովի ժամանակ Բաղային հայտարարել է. «Շուրջ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունը 1915թ. Ցեղասպանություն է գործել որոշակի քանակությամբ հայերի նկատմամբ»: Իր հերթին, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն Իրանից բացատարություններ է պահանջել Իրանի փոխնախագահի հայտարարության վերաբերյալ:
Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |