EuFoA գլխավոր քարտուղարը խորհուրդ է տալիս ԵՄ-ին դիտորդներ գործուղել Ղարաբաղի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծ

EuFoA գլխավոր քարտուղարը խորհուրդ է տալիս ԵՄ-ին դիտորդներ գործուղել Ղարաբաղի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծ

PanARMENIAN.Net - «Եվրախորհրդարանը սատարում է ԵԱՀԿ-ին և հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղվված ջանքերի ակտիվացմանը»,-ասվում է Հայաստանի Եվրոպացի բարեկամների (EuFoA) հայտարարության մեջ: Հայտարարության մեջ մասնավորապես, ասվում է, որ ComRes ընկերությունը հարցում է անցկացրել Եվրախորհրդարանի 100 անդամների շրջանում, որի արդյունքում պարզվեց, որ մեծամասնությունը սատարում է ԵԱՀԿ ՄԽ հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղվված ջանքերին:

Եվրախորհրդարանի անդամներին հարց է տրվել, թե ինչպես խուսափել ռազմական գործողությունների վերսկսումից ղարաբաղյան հակամարտության գոտում: Մեծամասնությունը, անկախ կուսակցական պատկանելությունից, պատասխանել է, որ ԵՄ-ն հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորման գաղափարին:

Ինչպես նշել է EuFoA գլխավոր քարտուղար Մայքլ Քեմբեկը, իր նոր դիվանագիտությամբ ԵԱՀԿ ՄԽ-ն պատրաստվում է ԵԱՀԿ դեկտեմբերյան գագաթնաժողովին և այժմ ԵՄ-ն պետք է իր օգնությունն առաջարկի կարգավորման հարցում: «Այդ համատեքստում ԵՄ-ն պետք է իր օգնությունն առաջարկի հակամարտության կարգավորման հարցում, մասնավորապես, աջակցի հակամարտող կողմերի ու ՄԽ դիպուկահարներին ճակատային գծից ետ քաշելու և Ղարաբաղի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծ դիտորդներ գործուղելու ջանքերին»,-ասել է Քեմբեկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---