ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղի վերաբերյալ դիրքորոշումների մերձեցման բացակայության դեպքում, իրավիճակը գնալով կսրվի

ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղի վերաբերյալ դիրքորոշումների մերձեցման բացակայության դեպքում, իրավիճակը գնալով կսրվի

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կողմերի մերձեցման համար խթան է հարկավոր: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՌԴ ԱԳՆ ԱՊՀ գծով 4-րդ դեպարտամենտի պետ Անդրեյ Կելինը: «Ղարաբաղի վերաբերյալ դիրքորոշումների մերձեցման բացակայության դեպքում, իրավիճակը գնալով կսրվի: Այն արդեն իսկ բավականաչափ սրված է, այդ մասին է վկայում մշտական փոխհրաձգութունը Ղարաբաղի սահմանում»,-ասել է Կելինը:

Ռուս դիվանագետը նշել է, որ ՌԴ-ն կսատարի կոնկրետ փաստաթղթի ստեղծմանն ուղղված բանակցային գործընթացին, որի հիման վրա հետագայում կստեղծվի լայնամասշտաբ պայմանագիր»,-ասել է Կելինը՝ հավելելով, որ ղարաբաղյան խնդիրը չափազանց կարևոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ-ին, ապա, ըստ դիվանագետի, Մինսկի խումբը վաղուց է արդարացրել իրեն, թեև այն խարխլելու կամ համալրելու շատ դեպքեր են եղել: Մասնավորապես, դա վերաբերում է Թուրքիային, որը ակտիվորեն փորձում էր ներգրավվել Ղարաբաղի շուրջ բանակցություններում: «Տարիների ընթացքում առաջին անգամ կա միասնական փաստաթուղթ՝ Մադրիդյան սկզբունքներ, որի դրույթները համաձայնեցված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև, սակայն կան նաև խորքային և հիմնարար տարաձայնություններ, իսկ նման իրավիճակում համաձայնության գալն անհնար է: Միայն քաղաքական կամք է հարկավոր, որը փոխզիջման կբերի: Այս համատեքստում չափազանց կարևոր է Մեդվեդևի այցն ինչպես Երևան, այնպես էլ Բաքու»,-ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---