Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն այնուամենայնիվ թույլ է տվել նամազ անցկացնել Անիի ավերակներում30 սեպտեմբերի 2010 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն այնուամենայնիվ թույլ է տվել «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բախչելիին հոկտեմբերի 1-ին նամազ անել Անիի ավերակներում, հաղորդում է CNNTurk-ը: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրտոգրուլ Գյունայը հայտարարել էր, որ Անիի ավերակներում նամազ անցկացնելու մասին Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բախչելիի նախաձեռնությունը հակասահմանադրական է: Օրերս Բախչելին հայտարարել է, որ ի պատասխան Աղթամարի Սբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագի, նա ուրբաթօրյա նամազ է անցկացնելու միջնադարյան Անիի ավերակներում: Անին Բագրատունիների դարաշրջանի միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքն է: Այժմ թուրքական կառավարությունը «վերակառուցում է» ավերակները: Մինչդեռ, Անիում տեղադրված ցուցանակներում ոչ մի բառով չի ասվում, որ դա հայկական քաղաք է, գրված է ընդամենը. «Անի՝ Սմբատ Բագրատունու մայրաքաղաքը»: Հարկ է նշել, որ Անիի հարևանությամբ է գտնվում այն թուրքերին նվիրված հուշարձանը, որոնք, իբր սպանվել են հայերի կողմից Առաջին աշխարհամարտի տարիներին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |