Նամազն Անիում Թուրքիայի կառավարության հեղինակազրկմանն ուղղված քայլ է, գտնում է փորձագետը 2 հոկտեմբերի 2010 - 14:07 AMT PanARMENIAN.Net - «Ներկայուսմ Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը շատ լարված է: Սեպտեմբերի 12-ի հանրաքվեից հետո, որն ավարտվեց իշխող կուսակցության հաղթանակով, ընդդիմությունը չհաշտվեց պարտության հետ և չգնաց կառուցողական երկխոսության, այլ շարունակեց Թուրքիայի կառավարության հեղինակազրկման քարոզարշավը: Նամազի նախաձեռնողը «Ազգայնամոլական շարժում» կուսակցությունն է, որ ծայրահեղ ազգայնական և պանթուրքիստական դիրքորոշում ունի և քննադատում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու կառավարության մտադրությունը»,- PanARMENIAN.Net –ի թղթակցին է հայտարարել Սանկտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արևելքի ուսումնասիրման կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն: Ըստ նրա, հետաքրքիր է այն փաստը, որ նամազի նախաձեռնողը Դևլեթ Բախչելին է, որի կուսակցությունը մշտապես քննադատում է Արդարության ու զարգացման իշխող կուսակցությանը քաղաքակնության մեջ կրոնի օգտագործման համար: «Այդ քայլը թելադրված է ներքաղաքական լարվածությամբ, իսկ հայ-թուրքական հակասությունները հերթական անգամ ուռճացվում են ազգայնականների կողմից ուշադրություն գրավելու համար: Հիշեցնենք, որ հայերի ու թուրքերի միջև հարաբերությունների բացասական պահերի մեծ մասն առաջացան միայն 19-20 դարերում և ազգայնամոլության գաղափարախոսության հետևանք են: Բարեբախտաբար, այժմ Թուրքիայում առավելապես հեղինակություն են վայելում այն ուժերը, որոնք հանդես են գալիս երկրում տարբեր կրոնների, ազգությունների ու մշակույթների մարդկանց հաշտ գոյակցության օգտին»,-աել է ռուս փորձագետը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |