Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը շփոթել է իր երկիրը Հայաստանի հետ

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը շփոթել է իր երկիրը Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - «Կան շատ անհանգստացնող փաստեր ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մեջ Հայաստանի շահագրգռվածության բացակայության հետ կապված»,- այդ մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի «28+1» ձևաչափով նիստի ժամանակ ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: Նա նշել է, որ այս տարի անցել են կարևոր փուլ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ճանապարհին, սակայն Մամեդյարովը համոզված է, որ Հայաստանն իր «ապակառուցողական դիրքորոշումով», խուսափելով խաղաղ գործընթացից, ավելացրել է հրադադարի ռեժիմի խախտումների քանակը:

Միաժամանակ նա նշել է, որ հակամարտությունը փուլ առ փուլ լուծելու Հայաստանին և Ադրբեջանին ԵԱՀԿ ՄԽ առաջարկած տարբերակն ընդունվել է Ադրբեջանի կողմից որպես լավ հիմք ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ լուծման համար, հաղորդում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---