ԵԱՀԿ ՄԽ գնահատման առաքելությունը հոկտեմբերի 7-ին կժամանի Ղարաբաղ

ԵԱՀԿ ՄԽ գնահատման առաքելությունը հոկտեմբերի 7-ին կժամանի Ղարաբաղ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ Մինսկի խմբի համանախագահների գնահատման առաքելությունն, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 7-ին կժամանի Լեռնային Ղարաբաղ: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին ՀՀ ԱԳՆ-ից, միջնորդներն Արցախ կմեկնեն Երևանից:

«Առաքելությունը ոչ օգուտ կտա, ոչ վնաս: Ամեն դեպքում, նրանք կարող են ծանոթանալ ազատագրված տարածքների իրավիճակին»,- ասել է ՀՀ ԱԳՆ աղբյուրը:

ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի խոսքերով, ԼՂ տարածքների շուրջ ԵԱՀԿ գնահատման դաշտային առաքելությունը կապ չունի Ադրբեջանի կողմից ՄԱԿ ԳՎ առաջադրած բանաձևի նախագծի դրույթների հետ` չնայած ադրբեջանական կողմի պնդումներին: «Դա ԵԱՀԿ առաքելություն է, և ՄԱԿ կառույցներից դրան մասնակցում են միայն 1-2 հոգի` որպես տեխնիկական փորձագետներ: «ՄԱԿ-ի ոչ մի կառույց կապ չունի այդ առաքելության հետ»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---