2011 թվականին Հայաստան կարող է այցելել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը

2011 թվականին Հայաստան կարող է այցելել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը

PanARMENIAN.Net - 2011թ. Հայաստան կժամանի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Armenisch-Deutsche Korrespondenz (ADK) հանդեսի պատասխանատու խմբագիր Րաֆֆի Քանդեանը:

«Հայաստանի նախագահի Գերմանիա կատարած այցի շրջանակներում Անգելա Մերկելը հայտարարել է, որ 2011թ. կայցելի Հայաստան: Վստահ եմ, որ այդ այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-գերմանական հարաբերությունների համար»,-ասել է Րաֆֆի Քանդեանը:

Գերմանիայի կանցլերի աշխատակազմի մամլո ծառայությունում PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են, որ կանցլերի 2011 թվականի այցերի ծրագիրը դեռևս հաստատված չէ՝ հավելելով, որ այս պահի դրությամբ հստակ տեղեկություն տալ Անգելա Մերկելի Հայաստան կատարելիք հնարավոր այցի մասին, անհնար է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---