Ֆրանսիայում մահմեդական կանանց արգելել են գլխաշոր կրել

Ֆրանսիայում մահմեդական կանանց արգելել են գլխաշոր կրել

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հավանություն է տվել մի օրինագծի, որով արգելվում է դեմքը ծածկել հասարակական վայրում, հաղորդում է AFP-ն: Այդպիսով, Ֆրանսիայում արգելք է դրվել ավանդական մահմեդական գլխաշորեր՝ փարաջաներ, չադրաներ, նիկաբներ կրելու վրա: Օրենքն ուժի մեջ է մտնում 2011թ.: Այն չի գործի կրոնական վայրերում, հակառակ դեպքում, օրենքը կխախտեր կրոնի ազատության մասին դրույթը:

Արգելքի նախաձեռնողներից մեկը Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին է:

Փարաջա կրելու համար սահմանվել է 150 եվրո տուգանք, որը կարող է փոխարինվել քաղաքացիական ազատության մասին դասախոսությունների շարքով: Իսկ եթե պարզվի, որ տղամարդն է ստիպում կնոջը ծածկել դեմքը, նա կմուծի 30 հազար եվրո կամ մեկ տարով կազատազրկվի, գրում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---