Դիարբեքիրի քաղաքապետը իրեն պարտական է համարում հայ ժողովրդին

Դիարբեքիրի քաղաքապետը իրեն պարտական է համարում հայ ժողովրդին

PanARMENIAN.Net - 30-ամյա դադարից հետո Դիարբեքիրի (Արևմտյան Հայաստան) Սբ Կիրակոս հայկական եկեղեցում առաջին անգամ աղոթք հնչեց առ Աստված: Ինչպես գրում է թուրքական «Հյուրիեթը», միջոցառմանը մասնակցել են ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, Սբ Կիրակոս եկղեցու հիմնադրամի ղեկավար Թեքին Փափուչյանը, Դիարբեքիրի քաղաքապետ Իսման Բայդեմիրը, ինչպես նաև Թուրքիայի, Սիրիայի ու Եվրոպայի տարբեր շրջաններից ժամանած հայեր: Դա ամենամեծ հայկական եկեղեցին է Միջին Արևելքում»,-ասել է Աթեշյանը՝ հույս հայտնելով, որ ապագայում այստեղ հնարավոր կլինի հանդիսավոր պատարագ մատուցել:

Իր հերթին քաղաքապետն ասել է, որ, չնայած նրան, որ երկու ժողովրդները տարբեր կրոնական պատկանելություն ունեն, «միևնույն է, եղբայրներ են»: «Ընդունեք իմ եղբայրությունը: Ես հստակ և պարզ ասում եմ: Ես ինձ պարտական եմ համարում հայ ժողովրդին: Այս քաղաքն որքան իմն է, նույնքան էլ ձերն է»,-ասել է Օսման Բայդեմիրը:

Նշենք, որ եկեղեցին այժմ վերակառուցման փուլում է գտնվում: Վերակառուցման համար Ստամբուլում բնակվող ծնունդով դիարբեքիրցի հայերը ստեղծել են Սբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը: Եկեղեցու վերակառուցումը կարժենա մոտ 2,5 մլն դոլար: Այդ գումարի 70 տոկոսը հավաքել է հայկական հիմնադրամը, իմ մյուս մասը հատկացրել է Դիարբեքիրի քաղաքապետը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---